Հասարակություն

Վերականգնվել է պետությանը պատճառված միլիարդավոր դրամների վնաս․ ԱԱԾ հաշվետվությունը

Ազգային անվտանգության ծառայությունը հաշվետվություն է հրապարակել 2018 թվականի մայիսի 10-ից մինչև 2019 թվականի հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում հանցավորության դեմ պայքարի ոլորտում ԱԱԾ քննչական դեպարտամենտի և օպերատիվ մի շարք ստորաբաժանումների կատարած աշխատանքների արդյունքների վերաբերյալ:

«2018 թվականի մայիսի 10-ից մինչև 2019 թվականի հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի (այսուհետև` նաև ՔԴ) կողմից հարուցվել է 327 քրեական գործ, 21քրեական գործ ստացվել է այլ մարմիններից,  վերսկսվել է 36 քրեական գործի վարույթ, իսկ թվով 22 քրեական գործ 2018թ-ից փոխանցվել է 2019թ.:

Հաշվետու ժամանակահատվածում միայն տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններով հարուցվել է 72 քրեական գործ (2018թ.` 41, 2019թ. մինչև հունիս` 31) որից 5-ինախաքննությունն ավարտվել է (2-ը կարճվել են՝ 1-ը «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ վերաբերյալ, որով պետությանը պատճառված վնասը կազմել է 3.037.952.000 ՀՀ դրամ, նախաքննության ընթացքում ամբողջովին վերականգնվել է, իսկ քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով, 3-ը՝ մեղադրական եզրակացություններով ուղարկվել են դատարան), 3-ը՝ միացվել է այլ գործի, 32 գործ ուղարկվել է ըստ քննչական ենթակայության, իսկ 32-ի նախաքննությունը շարունակվում է:

Նշված գործերով կատարված հաշվապահական ստուգումներով` ՀՀ պետական բյուջեին նախնական տվյալներով պատճառվել է ընդհանուր առմամբ 46.791.564.344 ՀՀ դրամի վնաս, որից  45.655.245.055 ՀՀ դրամը` ՀՀ ԱԱԾ ՔԴ վարույթում քննվող քրեական գործերով, 1.136.319.289ՀՀ դրամը` ըստ ենթակայության ուղարկված քրեական գործերով:

ՔԴ-ում քննվող քրեական գործերով պետությանը պատճառված վնասից առայժմ վերականգնվել է  22.652.050.485 ՀՀ դրամը:

Բացի դրանից, նշված ժամանակաշրջանում կարճված և դատարան ուղարկված մյուս քրեական գործերով ընդհանուր վնասը կազմել է՝ 186.083.476 ՀՀ դրամ, որից պետությանը պատճառված վնասը՝ 6.099.498 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց վնասը՝ 80.332.506ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց՝ 99.651.472 ՀՀ դրամ:

Նշված գումարներից նախաքննության փուլում ընդհանուր առմամբ վերականգնվել է 105.750.970 ՀՀ դրամ, որից հօգուտ պետության` 6.099.498 ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց մասով` 99.651.472 ՀՀ դրամ»,- ասված է ԱԱԾ ներկայացված հաշվետվության մեջ:

Կարդացեք նաև

Back to top button