ԿարևորՔաղաքական

Ճակատամարտ Երեւանի համար

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ներկայացուցիչները վստահեցնում են, որ ակտիվ նախապատրաստության փուլում  են, մարտական են տրամադրված և  վերջնական տեսքի են բերում այն ծրագրերը, որոնցով ակնկալում են շահել  երևանցիների վստահությունը:

ՕԵԿ. Տարոն Մարգարյանն անում է այնքան, որքան կարողանում է
ՕԵԿ համամասնական  ցուցակը, որը 105 կուսակցականների անուն է ընդգրկում, գլխավորում է արտակարգ իրվիճակների նախարար Արմեն Երիցյանը: Ցուցակում երկրորդը Արաբկիրի նախկին թաղապետ, նախկին հանրապետական Հովհաննես Շահինյանն է: Նա կարծում է, որ այս ընտրություններին «Օրինաց երկիրը» հիմնավորված ծրագրով,  մրցունակ թիմով  և  ազնիվ ցուցակով  է ներկայանում:

Hovhannes Shahinyan «ՕԵԿ-ը  գեղեցիկ դիզայնով կամ «ծյունինգ» արած  ցուցակ չի ներկայացրել, ներկայացրել  է  ազնիվ ցուցակ, որտեղ մարդիկ են, ովքեր  գալու են աշխատելու»,- ասում է նա։

Հիմնավորելու համար, թե ինչ նկատի ունի «գեղեցիկ դիզայնով ցուցակ» ասելով, Հովհաննես Շահինյանը հետևյալ օրինակն է բերում. «Ես կողմնակից չեմ, որ ցուցակներն այսքան մտավորականներով հագեցած լինեն»: Հարցին էլ, թե ում ցուցակն է այդպիսին համարում, կարճ է պատասխանում՝ ո՞ւմ ցուցակն այդպիսին չի:

ՕԵԿ-ին գոհացնում է գործող քաղաքապետի ոչ թե աշխատանքը, այլ՝  նվիրումը: Հովհաննես Շահինյանը կարծում է,  որ Տարոն Մարգարյանն անում է այնքան, որքան կարողանում է:
Այդ դեպքում, եթե գործող քաղաքապետի աշխատանքն ընդհանուր առմամբ  գոհացնում է, ապա ինչո՞ւ է պայքարում ՕԵԿ-ը։ «Քանի որ մեր ծրագրերն ավելի մրցակցային են»,- ասում է։
«Օրինաց երկիր» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է  հաղթելու նպատակով, այս ճանապարհին բարդույթներ չի տեսնում,  իսկ իրական մրցակցությունը  տեսնում է գործող քաղաքապետ  Տարոն Մարգարյանի և ՕԵԿ ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանի միջև:

«Բոլոր մասնակից ուժերին հարգում եմ, բայց կարծում եմ, որ իրական մրցակցությունը ծավալվելու է Տարոն Մարգարյանի ու Արմեն Երիցյանի միջև»:

 

ՀՅԴ. Հարկավոր է ճիշտ երազել

«Երազելը վատ բան չէ». սա արդեն դաշնակցական Աղվան Վարդանյանի արձագանքն է ՕԵԿ-ական գործչի այն դիտարկմանը, թե մրցակցությունը ՀՀԿ ու ՕԵԿ-ի միջև է ընթանալու: Աղվան Վարդանյանն այսօր  ՕԵԿ-ին հորդորեց ճիշտ երազել:

«Գարուշ Հարյանց մանկագիր ունեինք։ Նա մանկական մի բանաստեղծություն էր գրել. «Անհնար է նստած վազել, հարկավոր է ճիշտ երազել»:

Երևանի ավագանու ընտրությունները Դաշնակցությունը ոչ այնքան  քաղաքային, որքան  քաղաքական է Aghvan Vardanyanհամարում, դրանց պատրաստվում է ամենայն լրջությամբ: Այն իրողությունը, որ այս ընտրություններն հաջորդելու  են նախագահականին, Դաշնակցությոան խմբակցության քարտուղարի դիտարկմամբ, իր ազդեցությունը թողնելու է:

«Հասարակության մի զգալի հատված իր անհամաձայնությունը, դժգոհությունն ու բողոքն է արտահայտել իշխող համակարգին, և այդ մթնորոլորտը տեղափոխվել է ավագանու ընտրություններ»:

Դաշնակցությունն այս ընտրությունները վստահության հանրաքվե է համարում իշխանությունների համար: Դրանց նախապատրաստվում է ՝ողջ ներուժն ու բոլոր հնարավորությունները ներդնելով : Այս ընտրությունները, ըստ Աղվան Վարդանյանի,  Դաշնակցության համար պատվի  և  կուսակցության հեղինակության ընտրություններ են։
ՀՅԴ-ն պետք է փորձի ապացուցել, որ իր կշիռն ավելին է, քան խորհրդարանական ընտրություններով  արձանագրվածը: Իսկ այն, որ կուսակցությունը  կարևորում և ամենայն լրջությամբ է մոտենում ընտրություններին, ըստ նրա,  փաստում են Դաշնակցության ցուցակի առաջին երեք հորիզոնականները:

«Մենք միակ քաղական ուժն ենք 7 հավակնոդներից, որի ցուցակի գլխավորում է կուսակցության Հայաստանի բարձրագույն մարմնի ղեկավարը»:

ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորում է ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, երկրորդ և երրորդ տեղերում ԳՄ փոխներկայացուցիչներ Աղվան Վարդանյանն ու Արսեն Համբարձումյանն են: Ի դեպ՝  Դաշնակցությունն արդեն կարգախոս է ընտրել՝ «Երևան, փոխիր Հայաստանը»:

Այն հարցում, որ ընդդիմադիր ուժերը այս ընտրություններին նույնպես չկարողացան միավորվել, Աղվան Վարդանյանը ողբերգական ոչինչ չի տեսնում:

«Գուցե լավ է, որ մենք առանձին ենք գնում: Ամեն մեկը կանի առավելագույնը շատ ձայն տանելու համար: Եվ բոլոր հիմքերը կան, որ ոչ իշխանական ուժերը իրենք քաղաքի իշխանությունները ձևավորեն»:

Խոսելով հարցի մասին, թե ինչու Դաշնակցությունն անիմաստ համարեց մասնակցությունը նախագահական ընտրություններին, իսկ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է բոլոր հնարավորությունները ներդնելով։ Աղվան Վարդանայանն ասաց, որ միամանդատ ընտրությունների ելքը Դաշնակցությունը կանխորոշված էր համարում, այս ընտրություններին տեսնում է, որ պայքարը ոչ թե անձերի,  այլ՝ թիմերի միջև է:

 

ԲՀԿ. Փորձենք ինչ-որ ճանապարհով մեր ծրագրերն իրականացնել

Lyova Khachatryan

Ի դեպ՝ նույն հարցը հրատապ է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար. ինչո՞ւ ԲՀԿ-ն չմասնակցեց նախագահական ընտրություններին, բայց լրջորեն պատրաստվում է ավագանու ընտրություններին:  Կուսակցության ներկայացուցիչ Լևոն Խաչատարյանն ասում է, որ ԲՀԿ-ն փոփոխությունների էվոլիուցիոն ճանապարհն է ընտրել։ Նախագահականին, ըստ նրա,  Բարգավաճը  չի մասնակցել՝ խաղի կանոնները ընդունելի չհամարելով: Խաղի կանոններն այսօր էլ ԲՀԿ-ն բավարար չի համարում, բայց նաև չի կարող չմասնակցել ընտրություններին:

«Երբ տեսնում ենք, որ խաղի կանոնները չեն փոխվում, ստիպված ենք մասնակցել այն կանոններով, որոնք գոյություն ունեն, որովհետև քաղաքական ուժ ենք, պիտի փորձենք ինչ-որ ճանապարհով մեր ծրագրերն իրականացնել»:

 

ՀՀԿ. Ո՞ւր էիք մինչև հիմա

Այս դիտարկմանն էլ արձագանքելու կարիք տեսնում է հանրապետական Հովհաննես Սահակայանը: Երկու Hovhannes Sahakyanառումով ՝ ընտրական խաղի կանոններից դժգոհում է այն կուսկացությունը, որը ժամանակին, որպես կոալիցիայի անդամ, անվերապահ համաձայնություն է տվել Ընտրական օրենսգքրի փոփոխություններին:
Մյուս դիտարկումն արդեն առնչվում է նրան, որ ԲՀԿ-ն գործող ավագանիում էլ լուրջ ներկայություն ունի: Հովհաննես Սահակյանին հետաքրքրում է, թե ինչու է ԲՀԿ-ն Երևանի ավագանիում լռել 4 տարի և ակտիվացել վերջին ամիսներին:

«Երեք չորս տարի լռեցիք, հիմա մի քանի հոգի, չասեմ հա իմ կարծիքը իրենց մասին, հիմա որոշեցին ինչ-որ հայտարարություններ անել, ինչ-որ թվեր ներկայացնել կատարած- չկատարածի մասին: Եղբայր, ո՞ւր էիք մինչև հիմա։ Գարնանային սրացումն էր, կարծում եմ մայիսի 5-ից հետո կանցնի»:

Back to top button