
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում հուլիսի 20-ին Մանկական պատկերազարդ ատլասի շնորհանդես է լինելու։
Կադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի հրատարակած այս ատլասը նախատեսված է նախադպրոցական տարիքի և տարրական դասարանների երեխաների համար։ Ներկայացված են Աշխարհը, Եվրոպան, Հայկական լեռնաշխարհը, Հայաստանն ու Արցախը: Այն նաև ուշագրավ տեղեկություններ է տալիս զարմանահրաշ ճարտարապետական հուշարձանների՝ աշխարհի հին ու նոր հրաշալիքների, ամենայուրահատուկ, ամենահետաքրքիր, ամենատպավորիչ կառույցների, կամ ամենա-ամենա կենդանիների ու բույսերի, բնական երևույթների և այլնի մասին:

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից տեղեկացնում են, որ շնորհանդեսի այցելու փոքրիկների համար յուրօրինակ զվարճազբաղ միջոցառումներ են նախատեսված։




