
Լրացված է 11: 40
«Շերեմետևո» օդանավակայանում «Մոսկվա-Երևան» չվերթն իրականացնող Boeing 747-ի օդաչուների խցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հայտնում ենք, որ օդանավից տարհանված ուղևորներից երկուսը շարունակում են գտնվել մերձմոսկովյան Խիմկի քաղաքի հիվանդանոցում` տեղեկացնում է ՌԴ–ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը։
Քաղաքացիները (ծնված՝ 1965թ․-ին և 1974թ․-ին) գտնվում են բժիշկների վերահսկողության տակ։ Ախտորոշվել է, որ քաղաքացիներից մեկն ունի շաքարային դիաբետի սրացում, մյուս քաղաքացին ստացել է մարմնական վնասվածքներ։
Նշվում է, որ չվերթի ուղևորների մեծ մասը մեկ այլ օդանավով մեկնել է Երևան։ 19 ուղևոր հրաժարվել է թռիչքից։
Տեսադրված է 08: 57
Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող Nordwind ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում դադարեցրել է թռիչքը՝ ինքնաթիռի սրահում տարածված ծխի և հոտի պատճառով` հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ավիաընկերությունից հայտնել են, որ շարժիչներն անջատելուց հետո վթարային ելքերով ուղևորները տարհանվել են:
Թռիչքը սկսվել է ժամը 01:00-ին, սակայն մինչ ինքնաթիռն օդ կբարձրանար ծուխ է նկատվել: Ինքնաթիռի հրամանատարը զեկուցել է իրավիճակի մասին ու թռիչքը դադարեցնելու որոշում է կայացրել: Ինքնաթիռում հրդեհ չի առաջացել:
ՌԴ ԱԻՆ տվյալներով՝ ինքնաթիռում գտնվել է 187 մարդ, որոնցից 8-ը տուժել են, 2-ը՝ հոսպիտալացվել:




