
21-ամյա Ռաֆայել Մարտիրոսյանը բանակից վերադառնալուց հետո հայրենի Մասիս գյուղում ջերմոցներ է հիմնել, լոլիկ ու վարունգ է աճեցնում: Արդեն 2 տոննա բանջարաղեն է արտահանել Վրաստան: Նաև դեղձենու այգի է հիմնել ու ծրագրում է ընդլայնել գործունեությունը: Այս տարեսկզբին ձեռնարկել է չրի ու թեյի արտադրության համար փոքր գործարանի կառուցումը, որը նախատեսում է ավարտել մինչև տարեվերջ:
«Եթե գործը սիրով ու հավատով սկսես, գիշերը ցերեկ անես, հաջողությունը գալու է»,-ասում է ՀՀ կառավարության տարածած տեսանյութի հերոսը, որի երազանքն է գյուղը շենացնել, Մասիսում ամայի տարածքներ չթողնել:




