
Ամերիկահայ ռոք երգիչ Սերժ Թանգյանը դաշնակահար Տիգրան Համասյանի հետ ձայնագրել է Կոմիտասի «Գարուն ա» երգը և այն նվիրել Հայաստանում փոփոխությունների համար պայքարողներին։ Այդ մասին երգիչը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ Երգը կթողարկվի Jazz-iz-Christ ձայնագրության շրջանակներում։ «Ես ցանկանում են այն նվիրել բոլոր նրանց, ովքեր պայքարում են Հայաստանում դրական փոփոխությունների համար»,-գրել է Թանգյանը։




