Հասարակություն

Համադրելի՞ են արդյոք Հայաստանի և Մեծ Բրիտանիայի տնտեսական աճի տեմպերը

Տեղեկատվությունը, որ 2019թ․-ի առաջին քառորդում Հայաստանը Եվրոպայի առաջատարն է ՀՆԱ-ի աճով՝ 7,1 տոկոս, վերջին օրերին բուռն քննարկման առիթ էր դարձել սոցիալական ցանցերում: Դրանց անդրադարձել է  տնտեսագետ Հայկազ Ֆանյանը:

«Իրականում, եթե մասնագիտական տեսանկյունից մոտենանք, նախ և առաջ պետք է տալ հետևյալ հարցի պատասխանը՝ կարելի՞ արդյոք համեմատել Հայաստանի և ասենք՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի նման տնտեսություն ունեցող երկրների տնտեսական աճի տեմպերը, պատասխանն ակնհայտ է՝ ո՛չ, այն պարզ պատճառով, որ մասշտաբայնության անհամադրելիության հարց կա․․․Օրինակ՝ եթե Մեծ Բրիտանիան 2019 թ-ի առաջին եռամսյակում արձանագրել է 1.8% տնտեսական աճ, իսկ Հայաստանը՝ 7.1%, դա չի նշանակում, որ Հայաստանի տնտեսությունը աճի պոտենցիալը 4 անգամ ավելի լավ է յուրացրել կամ տնտեսական քաղաքականությունն ավելի արդյունավետ է։ Այստեղ չի կարելի հաշվի չառնել այն հանգամանքը, որ Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն ընթացիկ գներով դիտարկվող ժամանակահատվածում կազմել է 620 մլրդ եվրո, իսկ Հայաստանինը՝ մոտ 2.25 մլրդ եվրո․․․

Ես չեմ բացառում, որ շատ նեղ մասնագիտական հարցերում կարիք լինի համեմատել Մեծ Բրիտանիայի և Հայաստանի տնտեսական աճի տեմպերը, բայց այնպիսի լույսի ներքո, ինչպես այսօր է ներկայացվում այդ համեմատությունը, միանշանակ, կոռեկտ չի (ամենայն հարգանքով բոլոր գործընկերներիս նկատմամբ)»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Կարդացեք նաև

Back to top button