ԿարևորՀասարակություն

Ծիծեռնակաբերդի մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է (լրացված)

Լրացված է 9:20

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:49-ին, մարվել՝ 01:21-ին։ Այրվել է մոտ 20 հա բուսածածկույթ: Ժամը 01:41-ից 02:39-ը երկու մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն: Հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանից 4 ջրատար և 67 փրկարար:

Տեղադրված է 8:14

Հուլիսի 14-ին, ժամը 20:24-ին «911» ծառայությունը ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք:

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով, ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

Ժամը 21:23-ին հրդեհի բարդության «թիվ 2 կանչով» դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանից 4 ջրատար և 59 փրկարար:

Հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Ընդհանրապես, հուլիսի 14-15-ն ԱԻՆ-ի Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգեր է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երևան քաղաքում՝ մոտ 1000 քմ, 1000 քմ, 200 քմ, 500 քմ, 400 քմ խոտածածկ տարածք,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ մոտ 1500 քմ, Օշական գյուղում՝ մոտ 2 հա,

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում՝ մոտ 400 քմ,

Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղում՝ մոտ 3000 քմ, 

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ մոտ 1.5 հա, Բերքանուշ գյուղում՝ մոտ 2 հա, Դարակերտ գյուղում՝ մոտ 300 քմ, Ոսկետափ գյուղում՝ մոտ 2 հա,

Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ մոտ 700 քմ, Մրգաշեն գյուղում՝ 3 հա,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ մոտ 1000 քմ, Այգեկ գյուղում՝ մոտ 1 հա, Մուսալեռ գյուղում՝ մոտ 800 քմ, Ակնալիճ գյուղում՝ մոտ 1000 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Կարդացեք նաև

Back to top button