ԿարևորՀասարակություն

Չինարիի մանկապարտեզում կրակոցների ձայնը խլացնում են երեխաների ուշադրությունը շեղող երաժշտությամբ

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Տավուշ

Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում տարին 12 ամիս ու օրը 24 ժամ տեղացիները զգոն են: Նրանք բոլորը՝ անկախ տարիքից, գիտեն, որ ամեն պահի կարող է թշնամու նենգ գնդակը խաթարել իրենց սովորական անդորրը: 1250 բնակիչ ունեցող Չինարիում և ոչ միայն հատկապես այս օրերին են ավելի զգոն: Գարնան ու գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին զուգահեռ ակտիվանում են նաև կրակոցները: «Եթե մինչև 2008թ թշնամին ինքնաձիգներով էր կրակում, 2008-ից սկսեցին արդեն հրաձիգներն աշխատել»,-ասում է Չինարիի գյուղապետ սամվել Սաղոյանը, կրակում են հատկապես գիշերային ժամերին, կրակահերթերով,տները շատ մոտ են, կրակում են՝ գիտակցելով , որ եթե մարդկային զոհ էլ չլինի, վնաս անպայման կլինի, դիպուկահարները նստու են ու հատուկ երեք, չորս գնդակ կրակում են ու թաքնվում:

«Նենգորեն, դարանակալ կերպով կրակում են, աշխատում են վնասել գյուղը , հիմնականում կրակում են վերևի հողամասերը, որոնք գտնվում են իրենց տեսանելիության ներքո, չեն թողնում, որպեսզի մենք մոտիկանանք մեր հողերը մշակենք, կամ անասունները տանենք վերև՝ մեր արոտավայրերը, նաև խոտհարքները գտնվում են իրենց տեսանելի տարածքներում»:

Հենակետերին դեմ հանդիման կանգնած է Չինարիի մանկապարտեզը՝ 30 սանով ու չորս աշխատողներով: Մինչև մանկապարտեզ հասնելը՝ տանից դուրս գալիս թե մեծերը, և թե փոքրերը շատ լավ են գիտակցում՝ ցանկացած պահի նենգ թշնամու նույնքան նենգ գնդակը կարող է անցնել իրենց կողքով, կամ ավելի ծանր ավարտ ունենալ: Գիտեն, բայց շարունակում են ապրել, պայքարել ու անառիկ պահել գյուղերը: Ընդամնեը 600 մետր հեռավորություն է բաժանում Չինարիի մանկապարտեզը թշնամու հենակետից: «Մանկապարտեզում կրակահերթերի ժամանակ գնդակների ձայնը խլացնում ենք երեխաների ուշադրությունը շեղող երաժշտությամբ»,- պատմում է մանկապարտեզի խոհարար տիկին Սոնյան:

«Դե աշխատում ենք, որ երեխաները չիմանան, մուլտիկ ենք միացնում, երաժշտություն, որ պարեն, խուց ունենք նրանց այնտեղ ենք պահում:Ահ ու սարսափ ենք զգում, ամեն վայրկյանի կարող են կրակել: Ամեն րոպե պատրաստ ու սպասողական վիճակում պետք է լինես»:

«Երեխաներն էլ գիտեն,որ կրակցի ձայն լսելիս պետք է ապահով վայրում պատսպարվեն: Շատ հաճախ երեխաների մանկապարտեզ բերելիս կամ տուն տանելիս են կրակահերթ բացում գոյւղի ուղղությամբ»,- պատմում է Չինարիի մանկապարտեզի տնօերն Փառանձեմ Աղասյանը.«Այս պահին պետք է ինչ-որ տուն մտնել, մինչև կրակոցները դադարեն, կամ եթե կրակոց է, մանկապարտեզում սպասում ենք այնքան, մինչև դադարի: 600մ հեռավորություն ա, հիմա, որ ուզեն իրանք մեզ ստեղ հատ-հատ կխփեն: Ամեն վայրկյան մեզ համար մահը սպառնումէ այստեղ, ամեն րոպե: Երեխաներին բերելու, տանելու ժամանակահատվածն է շատ վտանգավոր, երեխաներին միտ ներսում ենք պահում, հատկապես, երբ մի կրակոց ենք լսում, անմիւջապես երեխաներին ներս ենք տանում, բակի մյուս կողմ ենք տանում երեխաներին, որովհետև շատ վտանագվոր է»:

Ընդամենը մեկ խմբում հավաքված տարբեր տարիքի երեխաների մոտ սերը հայրենիքի հանդեպ ու իրենց տունը թշնամուց պաշտպանելու գիտակցումը դեռ չծնված է արմատավորվում Փոքրիների մեծ մասը հստակ որոշել ՝է, երբ մեծանան զինվոր են դառնալու՝ հայրենի գյուղը ինչպես իրենք են ասում «թուրքերից» պաշտպանելու համար: Օժանդակություն ստանում են այս համայքնում, եթե կարելի է այն օժանդակություն համարել: Լսենք Չինարիի մանկապարտեզի տնօրենՓառանձեմ Աղասյանին և ամեն ինչ պարզ կլինի.«Շատ ցածր է մեր աշխատավարձը, շատ դժգոհ ենք աշխատավարձից, պետությունը ոչ մի բանով չի օժանդակում, առավոտվա իննից հինգը աշխատում ենք, աշխատողներս 37 հազար դրամ աշխատավարձ են ստանում»:

Չնայած դժվարություններին, չինարեցիները շարուկաում են ապրել ու պայքարել, պայքարել հանուն իրենց բնակավայրի, հանուն մեզ՝ ու մեր խաղաղության:

Back to top button