
Գիտության և մշակույթի ոլորտներին կհատկացվի ավելի քան 1 մլրդ դրամ
ՀՀ կառավարությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը տրամադրել է ֆինանսական միջոցներ՝ գիտական սարքավորումների ձեռքբերման, Միջգիտակարգային տվյալների կենտրոնի (Interdisciplinary Data Center) ստեղծման և մշակույթի ոլորտում կապիտալ ներդրումների համար:
«Այս տարի տրամադրվող գումարները, իրոք, աննախադեպ են»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարար Արայիկ Հարությունյանը:
Գիտության կոմիտեին կհատկացվի ավելի քան 400 մլն դրամ. գիտական սարքավորումներ ձեռք բերելու համար. նվում է, որ նման ծավալի գումար նախորդ տարիներին չի հատկացվել:
Նախատեսվում է ձեռքբերել`
ֆիզիկա` XRF սպեկտրոմետր,
մոլեկուլային ֆիզիկա` դիֆերենցիալ սկանավորող միկրոկալորիմետր,
գիտություններ կյանքի մասին` ատոմական ուժային մանրադիտակ, որը կարող է աշխատել բազմապրոֆիլ և’ կենսաբանական, և’ ֆիզիկական, և’ քիմիական, և’ նյութաբանական ոլորտում, ինչպես նաև կիրառվել դեղորայքի սքրինինգի ժամանակ,
քիմիա` մասս-սպեկտրոմետրի հետ համակցված հեղուկ քրոմատոգրաֆ,
ռադիոէլեկտրոնիկա` գերբարձր հաճախականության տիրույթի ունիվերսալ շղթաների վեկտորական անալիզատոր,
ռադիոէլեկտրոնիկա` երկակի` գերբարձր հաճախականության տիրույթում ճառագայթիչ և գրանցիչ,
հայագիտություն` լայնաֆորմատ սքանավորման բարձր տեխնոլոգիական համակարգ:




