Հասարակություն

Արմեն Սարգսյանը հետմահու պարգևատրել է Արման Կիրակոսյանին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 11-ին հրամանագիր է ստորագրել դիվանագետ Արման Կիրակոսյանին հետմահու Պատվո շքանշանով պարգևատրելու մասին։

Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը մահացել է հուլիսի 6-ին, 63 տարեկան հասակում: Նրա հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում:

Կարդացեք նաև

Back to top button