Շախմատը եւ Հայաստանը՝ ըստ «Ալ Ջազիրայի»

«Փոքրիկ Սյուզի Հունանյանն անցած շաբաթ հաճախել է իր սիրելի դասին։ Դա նկարչությունը, ձեռքի աշխատանքը կամ սպորտը չի։ Յոթամյա աղջիկը մեկ ժամ ջանասիրաբար շախմատի դաս էր անում»,- գրում է «Ալ Ջազիրան»։
Հեռուստակայանը հիշեցնում է, որ Հայաստանն աշխարհի միակ երկիրն է, որտեղ ռազմավարության մեծ խաղը դպրոցական պարտադիր ծրագրում է ընդգրկված։ «Հայաստանը, Կովկասի այս երկիրը, երեք մլն բնակչությամբ, շախմատային գերտերություն է»,- հայտնում է արաբական լրատվամիջոցը։
«Ալ Ջազիրան» հայտնում է, որ շախմատի 30 գրոսմայստերներ Հայաստանից են, երկրի շախմատի հավաքականը 2006, 2008 եւ 2012 թվականներին դարձել է օլիմպիական չեմպիոն, իսկ Լեւոն Արոնյանն էլ, ըստ ՖԻՖԱ- ի ռեգտինգի, աշխարհի երրորդ լավագույն շախմատիստն է։
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հեռուստակայանին հայտնել է, որ շախմատը դպրոցական ծրագրում ներառելու նպատակը ստեղծագործական մտածողությունը զարգացնելու, երիտասարդ տաղանդներ հայտնաբերելու եւ լավ հասարակություն ստեղծելու նպատակ ունի։
Հայաստանի այս նախաձեռնությունն այլ երկրների եւս հետաքրքրել է։ Հունգարիայում այս տարի շախմատը դպրոցական ծրագրում է ներառված, իսկ Մոլդովայում, Ուկրաինայում եւ Իսպանիայում էլ աշխատում են այդ ուղղությամբ, հաղորդում է «Ալ Ջազիրյան»։