
Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»
«Կենսաթոշակի 10 տոկոս բարձրացումը բավարար չէ, եթե մենք գիտենք, որ 45-50 տարվա աշխատանքային ստաժ ունեցողները ստանում են 50 հազար դրամ կենսաթոշակ»,-«Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է տնտեսագետ Գագիկ Վարդանյանը, հիշեցնելով, որ նվազագույն աշխատավարձը նախատեսված է հացնել մինչեւ 68 հազար դրամի:
«Ստացվում է, որ կենսաթոշակը չի հասնում նվազագույն աշխատավարձի մակարդակին»,- նշում է տնտեսագետը՝ ընդգծելով, որ կենսաթոշակը պետք է ապահովի անձի նվազագույն կենսամակարդակը:
Ըստ նրա՝ 25 միլիարդ ծախսը բյուջեի համար բավականին մեծ բեռ է լինելու: «Այդ լուծումը ուրիշ հարթության վրա պետք է գտնել՝ սոցիալական էկոնոմիկայի համատեքստում», -ասում է:
«Կա փորձ, որ սոցիալապես խոցերի խավերի առումով կարելի է լրացուցիչ փող թողարկել եւ բարձրացնել ոչ թե 10 տոկոս, այլ՝ 50 տոկոսով»,- ասում է տնտեսագետը: Նա վստահ է, որ սա հավելյալ գնաճի չի բերի:




