Հասարակություն

Հայաստանը Խաղաղօվկիանոսյան դաշինքում դիտորդի կարգավիճակ է ստացել

Հուլիսի 1-6-ը Պերուի մայրաքաղաք Լիմայում տեղի ունեցած Խաղաղօվկիանոսյան դաշինքի 14-րդ գագաթաժողովում Հայաստանը ստացել է այդ կառույցում դիտորդի կարգավիճակ (Դաշինքում դիտորդի կարգավիճակ ունեն 59 պետություն)՝ տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը:

Խաղաղօվկիանոսյան դաշինքը հիմնադրել են Չիլին, Կոլումբիան, Մեքսիկան և Պերուն 2011 թվականի ապրիլի 28-ին, Պերուի նախկին նախագահ Ալան Գարսիա Պերեսի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով տարածաշրջանում առավել զարգացնել պետությունների միջև համագործակցությունը:

Դաշինքի հիմնական նպատակներն են՝ համաձայնեցնել անդամ պետությունների միջև խորը ինտեգրման քայլերը, նպաստել տնտեսությունների հետագա աճին և մրցունակությանը` միտված բարեկեցությանը, սոցիալ-տնտեսական անհավասարության հաղթահարմանը, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային համագործակցությամբ ստեղծել աշխարհաքաղաքական մակարդակում այլ տարածաշրջանների, միջազգային կազմակերպությունների և առանձին պետությունների հետ քաղաքական երկխոսության, տնտեսության և առևտրի ինտեգրման նոր և արդյունավետ հարթակ, աջակցել միջմշակութային երկխոսությանը, մշակույթի և տուրիզմի զարգացմանը:

Կարդացեք նաև

Back to top button