ԿարևորՀասարակություն

Սևանի ծաղկման պատճառների մեծ մասը մարդածին է

Արբանյակից արված կադրերից երևում է,  թե կապուտակ Սևանն ինչպես կանաչեց: Անաբենա կապտականաչ ջրիմուռներն արդեն սկսել են քայքայվել, սակայն դա չի նշանակում, որ խնդիրն արդեն լուծվել է: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը միջազգային գործընկերների հետ արդեն իսկ ախտորոշել է Սևանի խնդիրը:

«Միանշանակ է, որ համայնքներից չպետք է կեղտաջրեր լցվեն: Ափամերձ տարածքների օբյեկտները պետք է մաքրման կայաններ ունենան, այլապես չպետք է աշխատեն: Միանշանակ է, որ ջրի տակ մնացած բուսածածկույթը պետք է հեռացվի»,- ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասում է նախարար Էրիկ Գրիգորյանը: Այս գործողությունների մեծ մասը պետք է  արվեն անկախ կլիմայական պայմաններից, քանի որ Սևանի ծաղկման պատճառների մեծ մասը մարդածին է՝ նշվում է տեսանյութում:

Կարդացեք նաև

Back to top button