Քաղաքական

Եվրոպայի խորհրդի նախագահն այսօր ժամանում է Հայաստան

Այսօր Հայաստան կժամանի Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Կառավարությունից հայտնում են, որ այսօր տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հանդիպումը, որին կհետեւի համատեղ մամուլի ասուլիսը։ Դոնալդ Տուսկին կընդունի նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նիկոլ Փաշինյանը եւ Դոնալդ Տուսկը միասին կայցելեն Երեւանի Եվրոպայի հրապարակ:

Նիկոլ Փաշինյանի եւ Դոնալդ Տուսկի վերջին հանդիպումը կայացել է Բրյուսելում 2019թ. մարտին:

«Ձեր կառավարության որդեգրած արժեքները եւ արժեքների վրա հիմնված բարեփոխումները խորապես գնահատվում են Եվրոպայում: Ես հիանում եմ Ձեր` ժողովրդավարական բարեփոխումներ եւ տնտեսական զարգացում իրականացնելու վճռականությամբ, որից կշահեն բոլոր հայերը: ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին ավելի համախմբված ժողովրդավարություն դառնալու եւ իր քաղաքացիներին ավելի լավ տնտեսական ապագա ստեղծելու ճանապարհին»,- հանդիպումից հետո ասել էր Տուսկը:

Դոնալդ Տուսկն աշխատանքային այցով տարածաշրջանում է:  Հուլիսի 9-ին նա Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Back to top button