
Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի
Վրաստանում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած երեխայի վիճակը մնում է ծայրահեղ ծանր։ Այս մասին «Ռադիոլուր»-ին տեղեկացրել են Թբիլիսիի Իաշվիլիի անվան մանկական կլինիկայից։
Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում հուլիսի 7-ի լուսաբացին հայկական մեքենայի վթարի հետևանքով 3 մարդ տեղում զոհվել է, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել Գորիի և Թբիլիսիի հիվանդանոցներ։
Այս պահին տուժածներից չորսն արդեն բուժում է ստանում Հայաստանում, մեկը՝ Վրաստանում։




