«Եվս մեկ տուժած Թբիլիսիից տեղափոխվում է Երևան։ Մյուս երեխայի վիճակը մնում է ծայրահեղ ծանր, այս պահին դեռ չենք կարող տեղափոխել նրան»,- իր ֆեյսբուքի էջում հայտնել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Հուլիսի 7-ին Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին հայկական մեքենայի վթարի հետևանքով երեք մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել։
Միջին ծանրության երեք տուժած երեկ արդեն տեղափոխվել են Հայաստան:
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հաղորդեց, որ Վրաստանի հիվանդանոցում գտնվող երկու տուժածների «վիճակը ծայրահեղ ծանր է և նրանց Հայաստան տեղափոխելու հարցը կախված է ապաքինման դինամիկայից»։




