ԿարևորՀասարակություն

Չգողանա՛լ. Սեւանի փրկության ելքը՝ ըստ գիտնականի

Բարեղամ Ղուկասյան
«Ռադիոլուր»

ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Սեյրան Մինասյանը «Ռադիոլուր»-ին տված հարցազրույցում շեշտում է, որ Սևանի մաքրման բոլոր միջոցառումների համար տարիներ շարունակ հարյուրավոր միլիոն դրամներ են հատկացվել, այլ հարց է, որ այդ գուրմարները վատ մենեջմենթի պատճառով մսխվել են, աշխատանքն էլ էֆեկտիվ չի արվել:

Նա վստահ է՝ փող կա, ցանկություն չկա:

Գիտնականը կարծում է, որ լճի մակարդակի բարձրացման ազգային ծրագիրը պետք է կյանքի կոչել ու Սևանը բարձրացնել մինչև իր նախնական մակարդակը:

Իսկ կա՞ն արդյոք մաքրման ավելի արդյունավետ միջոցներ, քան նրանք, որոնք մինչ այս արվում են, Ռադիոլուրի հարցին Սեյրանի Մինասյանի պատասպանը միանշանակ է՝ «Այո, կա՝ չգողանալ»:

Back to top button