ԿարևորՔաղաքական

Մնացականյան-Լավրով հանդիպմանը քննարկվել է ԼՂ հիմնախնդիրը

ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Սլովակիայի Վիսոկե Տատրի քաղաքում ընթացող ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպման շրջանակներում հուլիսի 8-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ռուսական դաշնակցային օրակարգին, երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են  փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:

Կարդացեք նաև

Back to top button