Քաղաքական

Փաշինյանը շնորհավորել է Շառլ Միշելին ԵԽ նախագահ ընտրվելու կապակցությամբ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շառլ Միշելին Եվրոպայի խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ։

Ըստ վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության` շնորհավորական ուղերձում ասված է.

«Ի սրտե շնորհավորում եմ Եվրոպական խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հայաստանը մեծապես արժևորում է Եվրոպական միության և անդամ երկրների հետ գործընկերային հարաբերությունները, որոնք թևակոխեցին զարգացման նոր փուլ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ»։

«Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ ապահովելու համաձայնագրի արդյունավետ կիրարկումը՝ մեր կողմից որդեգրված բարեփոխումների օրակարգին համահունչ։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք է՛լ ավելի խորացնել ՀՀ-ԵՄ գործընկերությունը` միտված մեր քաղաքացիների համար շոշափելի արդյունքների գրանցմանը», — նշված է հաղորդագրությունում:

Back to top button