
Հուլիսի 8-ից ուժի մեջ է մտնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հունիսի 21-ին ստորագրած հրամանագիրը, որը ռուսական ավիաընկերություններին ժամանակավորապես արգելվում է քաղաքացիների օդային փոխադրումներ կատարել (այդ թվում առևտրային) Ռուսաստանի Դաշնության տարածքից դեպի Վրաստանի տարածք։
Այսօրվանից ուժի մեջ է մտնում նաեւ Ռուսաստանի տրանսպորտի նախարարության հունիսի 22-ի որոշումը ՌԴ տարածքում վրացական ավիաընկերությունների թռիչքների դադարեցման մասին։
Ռուսաստանի իշխանություններն այս քայլին գնացել են այն բանից հետո, երբ հունիսի 20-ին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ սկսվեցին հակառուսական բողոքի զանգվածային ցույցեր։




