
Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:
Սահմանադրության 1- ին եւ 2- րդ անփոփոխ հոդվածների այս դրույթներն է ֆեյսբուքյան իր էջում առանձնացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գրառման մեջ շեշտել է. «Այս հոդվածներում տեղ գտած դրույթների մի մասն արդեն իրականություն է Հայաստանում, մյուս մասը քայլ առ քայլ դառնում է իրականություն: Մտքով, աշխատանքով եւ դուխով»:




