ԼուրերԿարևորՀասարակություն

Մաշալյա՞ն, թե՞ Աթեշյան. առջեւում առայժմ Մաշալյանն է

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Տեղապահ ընտրված Սահակ Եպիսկոպոս Մաշալյանի համար առաջիկա ամիսները փորձաշրջան կլինեն կարծում է թուրքագետը: Նա այսօր տեղապահ է ընտրվել, ինչը ենթադրում է, որ համակարգելու է սպասվող պատրիարքական ընտրությունները:

Տեղապահի ընտրություններ մեկ անգամ արդեն կայացել էին, սակայն Թուրքիայի իշխանությունները դրանք անվավեր էին ճանաչել:

Պոլսո նախկին պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հիվանդությունից հետո պատրիարքական աթոռն ըստ էության ավելի քան 10 տարի թափուր է: Տեղապահի ընտրությունից հետո սակայն  համայնքը կպատրաստվի պատրիարքի ընտրություններին:

Պոլսո պատրիարքի տեղապահ է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Քվեարկությունը կայացել է Պոլսո պատրիարքարանում միաբանների փակ ժողովի ժամանակ:

Մաշալյանը շնորհավորական ուղերձ է հղել Էրդողանին

Թեկնածուները երկուս էին՝ Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ու Արամ արքեպիսկոպոս  Աթեշյանը: Վերջինիս օգտին քվեարկել է 25 հոգուց 11-ը, Մաշալյանին աջակցել է 13 մարդ, մեկը ձեռնպահ է քվեարկել: Այս քվեարկությամբ արտահայտվում է պոլսահայ համայնքի վերաբերմունքը Աթեշնայի նկատմամբ՝ կարծում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը. «Այո համայնքը պառակտված էր և Աթեշյանը մեծացրել էր այդ պառակտումը, իր գործելաոճով հոգնեցրել էր համայնքին»:

Պոլսահայ համայնքը երկար ժամանակ է պառակտված է տեղապահի ընտրության հարցում: 2017 թվականին ևս անցկացվել էին Պոլսո պատրիարքի տեղապահի ընտրություններ: Այդ ժամանակ ընտրվել էր Գերմանիայի Հայոց թեմի նախկին առաջնորդ Գարեգին Բեքչյանը:

Պաշտոնական Անկարան, սակայն, անտեսել էր այդ ընտրությունը և Բեքչյանի պաշտոնավարելուց որոշ ժամանակ անց անվավեր ճանաչել այն։

Տեղապահը կոչված է համակարգելու Պոլսո պատրիարքի  սպասվող ընտրությունները՝ տեղեկություններ հաղորդելով նաև Թուրքիայի իշխանություններին: Եվ ժամանակը ցույց կտա, թե որքանով անաչառ կլինի Սահակ սրբազանը՝ ասում է թուրքագետը.

«Հուսով եմ, որ Մաշալյանը կհետևի եկեղեցական տառին»:

«Մարմարա» թերթի խմբագիր Նաիրա Մկրտչյանը Ռադիոլուրին պատմեց, որ ընտրություններից անմիջապես հետո տեղապահ ընտրված եպիսկոպոս Մաշալյանը կոչով դիմել է դրսում հավաքված պոլսահայ համայնքին՝ հորդորելով վերացնել համայնքում առկա տարանջատումը:

Աթեշյանին էլ կըրնա էրթալ, Մաշալյանն ալ, խնդիրը հոն չէ. պոլսահայ լրագրողը՝ պատրիարքարանի վերջին զարգացումների մասին

«Փակ էր քվեարկությունը, դրսում 50 հոգի հավաքվել էին սատարելու Մաշալյանին: Մաշալյանի առաջին հայտարարությունը համայնքը խաղաղության տանելու մասին էր: Երկպառակումը վերացնելու  կոչով դիմեց համայնքին: Համայնքը մաշվեց այս ընտրությունների հարցով»:

Առջևում դեռ Պոլսո պատրիարքի ընտրություններն են: Մինչ այդ  հայ համայնքի միջից 121 պատգամավոր պետք է ընտրվի, իսկ նախաձեռնող խումբը պետք է արտոնություն ստանա Թուրքիայի իշխանություններից՝ ընտրություններ կազմակերպելու համար՝ ընթացակարգը ներկայացրեց խմբագիրը:

Թուրքագետի կարծիքով պատրիարքի ընտրությունները թերևս կկայանան սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Կարդացեք նաև

Back to top button