Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Կառավարությունն այս որոշումն ընդունել է հուլիսի 4-ի նիստում:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել հուլիսի 7-9-ը ժամանակահատվածում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սինգապուր այցի շրջանակներում։
Կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է նմանօրինակ համաձայնագրերի կնքման միջոցով Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների միջև ապրանքների և ծառայությունների շրջանառության, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդկանց շարժի, ինչպես նաև տնտեսական կապերի զարգացմանը և խորացմանը:




