Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է ավելացնել ծառահատումների համար նախատեսված տուգանքները, հանցանքը կրկնելու դեպքում՝ նախատեսել քրեական պատասխանատվության։
«Նախկինում կարող էին բռնվել, հաջորդ օրը վարչականը վճարել, երկրորդ, երրորդ օրերին նորից հատել: Հիմա արդեն նույն տարվա մեջ երկու հատման դեպքերն արդեն քրեականացվում են:», — ՀՀ կառավարության տարածած տեսանյութում ասում է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
Նախարարությունում վստահ են՝ Դատախազության և Քննչական կոմիտեի հետ համատեղ մշակած փաթեթը կզգաստացնի թե՛ համայնքների բնակիչներին, թե՛այլ շահեր հետապնդողներին: Այն շուտով Ազգային ժողով կմտնի:




