
ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ բանակցություններն անցան խիստ դրական մթնոլորտում:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով իր և ամերիկացի պաշտոնյայի հետ հանդիպումից ստացած իր տպավորությունները:
«Կարծում եմ՝ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները նույնպես նոր մակարդակի բարձրացնելու իրական հնարավորություն կա: Եվ մենք պատրաստ ենք օգտվել այդ հնարավորությունից»,- գրել է նա:
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2179454372374946
ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը Հայաստանում է տարածաշրջանային այցի շրջանակներում: Սա ամերիկյան ամենաբարձր մակարդակի և ամենախոշոր պատվիրակության այցն է անկախության տարիներին։
Հիշեցնենք նաև, որ Ջոն Բոլթոնը Երևան է ժամանել երեկ երեկոյան: Նրա այցը տարածաշրջանային է․մեկնարկել է հոկտեմբերի 21-ին Մոսկվայից, որտեղ նա բանակցություններ է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մոսկվայից հետո Բոլթոնը մեկնել է Բաքու, իսկ Երեւան այցից հետո պաշտոնյան կմեկնի Թբիլիսի:




