Հասարակություն

Նկուղից՝ լուսավոր բնակարան

Լոռու մարզի Դեբեդ գյուղումբնակվող Նազլուխանյանների ընտանիքին սպասվող անձրևներն ու ցուրտն այլևս չեն մտահոգում: Թեև այս գյուղում ձմռան ցրտաշունչ ներկայությունը սովորաբար ավելի երկար է պահպանվում՝ մինչև 160 օր, իսկ նոր կառուցված տունն էլ գտնվում է ծովի մակերևույթից 1100 մ բարձրության վրա, նախկին խնդիրներն այլևս չկան: Երեք տարի առաջ գնված կիսակառույցի փոխարեն, ընտանիքն արդեն նոր տուն ունի: Մինչև բնակարանամուտի բերկրանքը, Նազլուխանյանները ստիպված են եղել ապրել շինության նկուղում՝ բնակվելու համար հարմար միակ հատվածում: Կիսակառույցը եղել է առանց ծածկի և ոչ ամբողջական պատերով:

«Շուրջ վեց տարի ընտանիքիս հետ ապրել եմ իմ հայրական տանը, որտեղ առանց այդ էլ նեղվածք էր: Հետո հնարավոր եղավ գնել այս կիսակառույցը: Եվ եթե բնակարանաշինության նման ծրագիր չլիներ՝ երեխաներս ստիպված էին լինելու դեռ երկար ապրել նկուղում: Գուցե այնտեղ անցներ նրանց ամբողջ մանկությունը, որը խոնավությունից ու մթից դարձել էր տխուր: Նրանք անընդհատ հիվանդանում էին: Դուք ոչ թե միայն տուն եք կառուցում, այլև ուժ ու լույս եք տալիս»,- ասել է ընտանիքի հայրը՝ Կամսարը:


ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, ընտանիքը հաշված ամիսների ընթացքում նկուղից տեղափոխվել է հարմարավետ բնակարան ուր կան և՛ կոմունալ բոլոր հարմարությունները, և՛ լուսավոր ապագայի նկատմամբ հավատը:

Գործընկեր կազմակերպությունների ղեկավարներն այցելելեն Նազլուխանյաններին՝ գնահատելու շինարարական տարվա արդյունքներից մեկը ևընտանիքի հետ կիսելու բնակարանամուտի ուրախությունը:


«Ամեն կառուցվող տան հետ ամրանում է որևէ մեկի հավատը: Եվ դա է ամենակարևորը: Ծրագրի գնահատման ամենահաջողված ցուցիչը ոչ թե բարձրացող պատն է, այլ՝ քեզ նայող երեխայի աչքերի փայլը: Հոգսերի մեջ խորացած ընտանիքներում ամենամեծ ցավն զգում են երեխաները՝ մանկությունից կրելով ծնողներին օգտակար լինելու՝ անզորության զգացումը: Շինարարական աշխատանքներին մասնակցելու ընթացքում հաճախ եմ նկատել, թե ինչպիսի ոգևորությամբ են նրանք հետևում կամավորներին: Եվ այսօր ուզում եմ խոսքս ուղղել բոլոր ծնողներին. ձգտեք ուրախության փայլը պահպանել ձեր երեխաների աչքերում: Դրա համար երբեմն պահանջվում են շատ ավելի քիչ ջանքեր, քան կարող ենք պատկերացնել: Փոխանցեք նրանց սեր և վստահություն, եթե անգամ դուք չունեք այդ վստահությունը: Եվ կտեսնեք, թե նրանց այդ զորավոր ուժը ներարկելուց հետո, ինչպես է փոխվում նաև ձեր ներաշխարհն ու ինչ-որ բան փոխելու հնարավորությունը: Բոլոր դժվարությունները ժամանակավոր են»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Երբ խոսքը վերաբերում է երեխաների բարեկեցությանը՝ բոլոր հարցերը լուծման հրատապություն են ստանում: Այն, թե ինչպիսի պայմաններում են մեծանում երեխաները, շատ դեպքերում, որոշում է ապագայի նկատմամբ նրանց լավատեսությունն ու երազելու, նորն արարելու ձգտումը: Մեր համագործակցության արդյունքում երջանիկ երեխաների թիվը գնալով ավելանում է, ասել է թէ՝ ծրագիրը հաջողված է»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի›› նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Կարդացեք նաև

Back to top button