
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը վայր է դրել մանդատը: Այս մասին ԱԺ նիստի ընթացքում հայտարարել է խորհրդարանի ղեկավար Արա Բաբլոյանը:
«ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ: Եթե հետ չի վերցնում իր դիմումը, ապա իր լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը կազմում և ստորագրում է ԱԺ նախագահը »,-ասաց Բաբլոյանը:
Ստորագրման պահից հրաժարականը համարվում է ընդունված:
Մուրադյանը պատգամավոր է 2012 թվականից:




