ՀՀ Ազգային ժողովի այսօրվա՝ հոկտեմբերի 23-ի հերթական նիստում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով իրավաբան Վահե Գրիգորյանը չընտրվեց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։ ԱԺ-ում կայացած քվեարկությանը մասնակցել է ընդամենը 54 պատգամավոր, սակայն ՍԴ անդամի ընտրության համար անհրաժեշտ է 63 կողմ քվե:
Ազգային ժողովում ՍԴ անդամի ընտրությունը տապալվում է արդեն երրորդ անգամ: Ավելի վաղ այդ պաշտոնում առաջադրվել էին Ելիզավետա Դանիելյանի եւ Էմիլ Բաբայանի թեկնածությունները, որոնք չէին ընտրվել: