Քաղաքական

ԱԺ-ն չընդունեց ԸՕ երկրորդ ընթերցումն առաջինից հետո 72 ժամում անցկացնելու որոշումը

ՀՀ ազգային ժողովը չընդունեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի երկրորդ ընթերցման ժամանակի երկարացումը, ըստ որի՝ երկրորդ ընթերցումը պետք է  անցկացվեր առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 72 ժամում.

երկրորդ ընթերցումը կանցկացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց 24 ժամվա ընթացքում:

Խորհրդարանն այսօր մեծ դժվարությամբ անցավ կառավարության առաջարկով հրավիրված արտահերթ նիստի աշխատանքին: Արտահերթի օրակարգում ընդամենը մեկ հարց է՝ ԸՕ-ի փոփոխությունների փաթեթը:

Աշխատանքային խնդիրներն առաջացան հենց սկզբից, երբ պարզվեց, որ 105 պատգամավորից նիստին ներկա է ընդամենը 53-ը: Սա քվորումի նվազագույն շեմն է, եւ եթե պատգամավորներից անգամ մեկը բացակայի դահլիճից քվեարկության ժամանակ, ապա այդ քվեարկությունը տապալվում է:

Ամենաշատը բացակայում էին Հանրապետական խմբակցության պատգամավորները: Սա էր պատճառը, որ պատգամավորներից պահանջվեց 1.30 ժամանոց մեկ նիստ ընդամենը օրակարգը հաստատելու համար: Յուրաքանչյուր հարց քվեարկության էր դրվում երկու անգամ:

Սա առաջացրեց հատկապես «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների դժգոհությունը, ինչը նրանք փոխանցեցին Աժ-ի նախագահությանը:

Մեծ դժվարությամբ խորհրդարանին հաջողվեց հաստատել աշխատանքային կարգը, բայց քվեարկություններից մեկը տապալվեց:

Այդ քվեարկությամբ խորհրդարանը պետք է հաստատեր, որ ԸՕ-ը առաջին ընթերցումից հետո երկրորդ ընթերցմամբ պետք է ներկայացվի 24 ժամվա ընթացքում:

Տապալված քվեարկությունը, սակայն, իրավիճակը փոխեց եւ Աժ-ի նախագահը ստիպված էր քարտուղարկությունից ճշտել հետագա քայլերի հաջորդականությունը եւ ժամկետները:

ԸՕ-ի հրատապ փոփոխությունը եւս մեկ անգամ հիմնավորելու համար Աժ-ի ամբիոնին մոտեցան արդարադատության փոխնախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը եւ «Ծառուկյան» խմբակցությունից պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Կարդացեք նաև

Back to top button