
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է հոկտեմբերի 21-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնկան արդյունքները:
Էջմիածնի քաղաքապետ է ընտրվել Դիանա Գասպարյանը։ Նրա օգտին քվեարկել է 4519 ընտրող։ Դիանա Գասպարյանը Հայաստանում առաջին կին քաղաքապետն է։
Հոկտեմբերի 21-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայացել հանրապետության 9 մարզի 49 համայնքում, որից 24-ում ընտրությունները եղել են հերթական՝ 25-ում՝ արտահերթ:




