Հասարակություն

«Հայասի գրուպ»-ը համալրեց ապօրինի ջուր օգտագործողների ցանկը

Ապօրինի ջուր օգտագործողն այս անգամ Աշտարակում գտնվող «Հայասի գրուպ» կոնյակի գործարանն էր: Հանրային ծառայությունները  կարգավորող հանձնաժողովը ու Ջրային կոմիտեն պարզել են, որ խմելու ջուրը այստեղ օգտագործում են  արտադրական նպատակներով:

Ի դեպ, «Հայասի» կոնյակի և գինու գործարանը, ասում են, թե պատկանում է «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին, իսկ որպես գործարանի տնօրեն 2014 թվականից մինչ այսօր անշարժ գույքի կանդաստրի բազայում գրանցված է Վահան Արթուրի Բաղդասարյանը։ Արդո՞ք գործարանի սեփականատերը Արթուր Բաղդասարյանն է։

Փորձացինք պարզել «Հայասի գրուպի» մամուլի քարտուղարից։ Հերքում եղել է՝ ասաց եւ խորհուրդ տվեց դիմել ընկերության փոխտնօրենին։ Մուրադ Մուրադյանը «Ռադիոլուրի» զանգերին չրահասխանեց։

Պատկան մարմինների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ գործարանը «Վեոլիա ջուր» ընկերության բաժանորդ չի, այսինքն՝ փաստացի խմելու ջուր չեի օգտագործում: Հանձնաժողովի, Ջրկոմի եւ «Վիոլիա ջուր»-ի ներկայացուցիչներն ասում են, որ բազմիցս փորձել են բանակցվել «Հայասի գրուպի» հետ գործարանի տարածք մտնելու համար, սակայն ապարդյուն։

Օրերս հանձնաժողովի ներկայացուցիչները լրագրողների հետ միասին  այցելեցին գործարան, աշխատակիցները դարձյալ արգելեցին պաշտոնյաների ու լրագրողների մուտքը: Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Սամսոն Զատիկյանին:

Սամսոն Զատիկյանն ասում է, որ եթե հյութեր ու խմիչքներ արտադրող ընկերությունը խմելու ջրի բաժանորդ չէ, ուրեմն կամ գետի ջուր է օգտագործում, կամ ապօրինի ջրօգտագործող է։ Պատկան մարմինները պատրաստվում են դիմել դատախազություն գործարանի տարածք մուտք գործելու ու ուսումնասիրություն իրականացնելու համար։

Նշենք, որ «Հայասի գրուպ» կոնյակի գործարանը կառուցվել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին վարձակալությամբ հանձնված 4 ջրագծերի վրա: Ամենամեծը՝ «Ղազարավանի» 500 մմ-անոց՝  Էջմիածինը սնող ջրատարն է։

Եվ սա այն պարագայում, երբ նման արտադրական հողհատկացումը տվյալ տարածքում ընդհանրապես անթույլատրելի էր: Չնայած գործարանի տարածք չթույլատրեցին մտնել,  սակայն  գործարանի անցակետում ծորակի ջրի  փորձաքննությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ գործարանը արտադրական նպատակներով օգտագործում խմելու քլորացված ջուր: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի  զարգացման և մոնիտորինգի   զարգացման պետ Սերգեյ Աղինյան:

Ի դեպ՝ վերջին երկու տարիներին «Վեոլա ջուր- ի», Ջրային կոմիտեի և  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչները փորձել են «Հայասի գրուպ» ընկերությանը բերել օրինական դաշտ, սակայն վերջինս մերժել է իրենց կողմից խմելու  ջրի սպառման փաստը:   «Վեոլիա ջուր» ընկերության  «Արևմուտք» տարածքային տնօրինության գոտիավորման խմբի ղեկավար Վահագն

Թովմասյանն ասում է, որ եթե Բազմաղբյուրի ջրատարի վրա տեղի ունենա վթար, ամբողջ Էջմիածին քաղաքը կջրազրկվի:

Հանձնաժողովի, Ջրկոմի եւ «Վիոլիա ջուր»-ի ներկայացուցիչներն ասում են, որ ապօրինի մի խոշոր ջրօգտագործող հայտնաբերել են Վանաձորում, «Վերնատուն» ռեստորանն է։ Վանաձորցիներն ասում են, որ այն պատկանում է ՀՀԿ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանին։ Վահրամ Բաղդասարյանի օգնականը «Ռադիոլուրին» հայտնեց, որ նա զբաղված է, կազատվի երեկոյան՝ այսինքն՝ մեր հիմնական թողարկման ավարտից հետո։

Back to top button