ԿարևորՔաղաքական

Ո՛չ այսօր, ո՛չ ընտրության օրը անհանգստանալու որևէ խնդիր չեմ տեսնում. Վալերիյ Օսիպյան


Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը լավ կաշխատի Սյունիքի մարզպետի պաշտոնում: Այսպես կարծում է Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Նա կառավարության նիստից հետո անդրադարձել է Հունան Պողոսյանի՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվելու հարցին:

«Վարչապետի որոշումը ճիշտ էր, և, կարծում եմ, որ Հունան Պողոսյանը լավ կաշխատի»,- հայտարարել է Օսիպյանը:

Անդրադառնալով ընտրությունների վերաբերյալ հարցին՝ Օսիպյանն ընդգծել է՝ կրկին պնդում է՝ ընտրությունների ժամանակ աննախադեպ վերահսկողություն է լինելու:

Հարցին՝ արդյոք բացառվելո՞ւ է քրեական տարրերի ներգրավվածությունը, ոստիկանապետն ասել է՝

«Օրենքի առջև բոլորը հավասար են, մենք չենք տարանջատում, դուք 5 ամիսների ընթացքում չե՞ք հավաստիացել, որ օրենքի առջև բոլորը հավասար են: Նախկինում պաշտոնավարման ընթացքում շատ եմ արժանացել քննադատությունների, բայց թող որևէ մեկը որևէ դրվագ փաստով ներկայացնի, որտեղ ինքս թերացել եմ: Ոստիկանությունը պատրաստ է գերազանց իրականացնել ԱԺ ընտրությունները, մենք կօգտագործենք նոր մոտեցումներ, որոնց մասին հիմա չեմ բարձարաձայնի»:

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հայտարարել է, որ գոհ է իր ղեկավարած կառույցից: Նա ընդգծել է, որ փոքրաթիվ մարդիկ փորձում են «ցեխ շպրտել» իրենց ուղղությամբ, բայց ոստիկանությունը կատարում է իր առջև դրված խնդիրները: Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ ք արդեն օպերատիվ տեղեկություններ ունեն այն մասին, թե ինչ գործընթացներ են նախապատրաստվում ընտրություններին ընդառաջ, Օսիպյանն ասել է.

«Ոստիկանությունը տիրապետում է օպերատիվ իրավիճակին ոչ միայն այն օրը, որ ընտրություն է լինելու, մենք այսօրվանից, երեկվանից էլ ՀՀ-ում ողջ օպերատիվ իրավիճակին ենք տիրապետում: Մենք տեղեկացված ենք ամեն ինչից, բոլորից, և վստահ եղեք, որ ո՛չ այսօր, ո՛չ ընտրության օրը անհանգստանալու որևէ խնդիր չեմ տեսնում»։

Back to top button