

Հաջորդ շաբաթ Ազգային ժողովում կքննարկվի համաներման նախագիծը: Կառավարությունն արդեն հաստատել է այն ու ուղարկել խորհրդարան: Քննարկումը, ինչպես գործադիդրի նիստում, այնպես էլ Ազգային ժողովում, կընթանա դռնփակ ընթացակարգով:
Առայժմ փակ է նաև նախագծի բովանդակությունը. հայտնի չէ, թե ինչ ծավալներ այն կընդգրկի և որ հոդվածներով դատապարտվածներին կվերաբերի: Արդարադատության նախարարը, սակայն, հայտարարել է. սպասվում է «ամենածավալուն համաներումը»:





