ԿարևորՀասարակություն

Ահաբեկչություն Ղրիմի ուսումնարաններից մեկում. զոհերի թիվը հասել է 13-ի

լուսանկարը՝ ՏԱՍՍ-ի

Ռուսաստանի քննչական կոմիտեն Կերչի պոլիտեխնիկական քոլեջում այսօր կեսօրից հետո տեղի ունեցած պայթյունը որակել է որպես ահաբեկչություն:

Ինչպես հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն, գործի է դրվել պայթուցիկ սարք՝ մետաղական դետալներով:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ շենքում գազի բալոն է պայթել: Վերջին տվյալներով զոհերի թիվը հասել է 18-ի, կա հիսունից ավելի վիրավոր, մեծ մասը՝ դեռահասներ են:

Վիրավորների մի մասը հիվանդանոց են տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Հաղորդվում է, որ պայթյունը որոտացել է տեխնիկումի ճաշարանում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին արդեն զեկուցել են կատարվածի մասին: Կերչ է մեկնել Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը:

 

Կարդացեք նաև

Back to top button