Հասարակություն
Հովիկ Աբրահամյանի եղբայրը 5 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել
Երեկ 5 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Ջոնիկ անունով հայտնի Հենրիկ Աբրահամյանը:
Նման միջնորդություն ներկայացրել էր Հենրիկ Աբրահամյանի պաշտպանը, որն էլ դատարանը բավարարել է: Նրան մեղադրանք էր առաջադրվել ապօրինի զենք-զինամթերք պահելու համար։
Հենրիկ Աբրահամյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու կամ փոխադրելու մեջ:
Օրերս ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին առնչվող տարածքում հայտնաբերված զենք-զինամթերքի մասով փորձաքննությունն ավարտվել է և հայտնի դարձել, որ Մարտի 1-ի դեպքերի հետ համընկնումներ չկան:
Հայտնաբերված զենքերը, սակայն անօրինական են եղել: