

ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենթը Հայաստան այցի ընթացում լրագրողների հետ հադիպման ժամանակ Թրամփ-Փաշինյան հանդիպման հավանականության մասին հարցին արձագանքնելով ասել է, որ նման հանդիպում կկայանա, իսկ թե երբ դեռ պարզ չէ:
Առաջիկայում հոկտեմբերի 20-ին տարածաշրջանային այցով Հայաստան կժամանի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը և այդ հարցը կքննարկի հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Հայաստանյան իրողությունների մասին խոսելով նա ասել է, որ ԱՄՆ-ը ակնկալիքներ ունի Հայաստանում առաջիկայում նախատեսված արտահերթ ընտրություններից: Ընտրություններիվ հետո հավանաբար եկող տարվա փետրվարին կկայանա Հայ-ամերիկյան միջկառավարական խմբի հանդիպումը և նորովի կքննարկվեն հետագա համագործակցության հարցեր:
«Մենք գիտենք, որ ձեր երկրում ժողովրդավարական ճանապարհով տեղի են ունեցել փոփոխություններ և սպասվում են առաջիկայում ընտրություններ և մենք ակնկալում ենք, որ այդ ընտրությունները կլինեն ազատ և արդար և բոլորի մասնակցությամբ»:




