

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատականող տարածքներում հայտնաբերված զենքերի փորձաքննությունն ավարտվել է: Այս մասին Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
«Մարտի 1-ի դեպքի վայրից հայտնաբերված pպարկուճների և գործարանում առգրավված զենքերի հետ համընկում չկա»,- ասաց Սասուն Խաչատրյանը:
Նա նշեց, որ Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանը մեղադրվում է ապօրինի զենք պահելու հոդվածով:




