Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Կանադայի վարչապետին ուղեկցում էին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը և ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականբանը։
Ջասթին Թրյուդոն նաև շրջայց կատարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում:
Կանադայի վարչապետը Ծիծեռնակաբերդի ծառուղում խորհրդանշական եղևնի տնկեց:
Կանադայի Սենատը 2002թ. հունիսի 13-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշում է ընդունել: