
Ամասիա Հովհաննիսյան
«Ռադիոլուրի» համար. Երեւան-Պրագա
Լուսանկարում «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահի անմաքս առևտրի հատվածում տեղակայված հայկական հուշանվերների տաղավարն է:

Առաջինը, որ աչքի է զարնում՝ հայկական դրոշակների հետ ռուսական դրոշակներն են: Կուզեի տեսնել Հայաստանից մեկնող այն զբոսաշրջիկին, որը որպես հայկական հուշանվեր իր հետ ուրիշ երկրի դրոշակ է տանում:

Պրագայի Վացլավ Հավելի անվան միջազգային օդանավակայանի հուշանվերների տաղավարում չեխականից բացի այլ հուշանվեր, բնականաբար, չկա: Ինչպես ասում են ՝ մեկնաբանությունները թողնում եմ ձեզ ու «Զվարթնոց» օդանավակայանի պատկան մարմիններին:

Հաջորդիվ, պարբերաբար կներկայացնեմ իմ ճամփորդական դիտարկումները Չեխիայից:




