
Միաժամանակ մի քանի միջոցառում Ֆրանկոֆանիայի շրջանակներում, մի կողմից երևանցիներին ու աշխարհի ֆրանկոֆոն երկրներին հնարավորություն է տրված ծանոթանալու տարբեր երկրների մշակույթներին, կապեր հաստատել ու շփվել իրար հետ, մյուս կողմից Ֆրանկոֆոն երկրների բարձրաստիճան մասնակիցները նախարարական նիստ են անցկացնում` վեր հանելով ֆրանկոֆոնիայի արժեքների կարևորությունը:

Ողջունելով հյուրերին Հայաստանում` ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է հայ ժողովրդի հանձնառությունն ազատության, ժողովրդավարության, մարդու իրավունքների արժեքներին`շեշտելով՝ դրանք ֆրանկոֆոնիայի արժեքներն են, որոնք հանդիսանում են նաև Թավշյա հեղափոխության խորհրդանիշ:

Այսօր այցերել եմ Ազատության հրապարակում տեղակայված ավան, մոտեցել տարբեր երկրներ ներկայացնող տաղավարներին, խոսել ֆրանսախոս մեր հյուրերի հետ եւ հետևել նախարարական նիստի աշխատանքներին:





