Հասարակություն

Արցախում եւս սգո օր է հայտարարված

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Այսօր սգո օր է հայտարարված նաեւ Արցախում: Խոնարհված են պետական դրոշները: Մեծ հայի հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Ստեփանակերտի հայ-ֆրանսիական բարեկամության պուրակում տեղադրված «Հավերժություն» քանդակի մոտ:

Հոկտեմբերի  2-ից Շարլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի հարեւանությամբ գտնվող քանդակը՝ երգչի  մեծադիր նկարով վեր է ածվել հիշատակի խորհրդանշական վայրի, որտեղ արդեն չորրոդ օրն է ծաղիկներ են խոնարհվում, մոմեր են վառվում:  Այսօր Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված պաշտոնական արարողությանը ներկա էին  ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, պաշտոնատար այլ անձիք: Հուշարձանի մոտ հոգեհանգստյան կարգ մատուցվեց:

Աշխարհահռչակ շանսոնիեն Արցախում էր 2009թ.-ի մայիսին: Նա Արցախ էր այցելել  «Քեզ համար Հայաստան» ծրագրի շրջանակներում: Այլ միջոցառումների շարքում նա նաեւ կտրել էր իր անունը կրող մշակութային կենտրոնի ժապավենը:

Back to top button