Տեսչության պետը տուգանքները բարձրացնելու անհրաժեշտություն է տեսնում


Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Համայնքներին պատկանող հողերը մեր երկրում վերահսկող մի քանի մարմիններ ունեն, նախ համայնքի ղեկավարն է ուշիուշով հետևում, որ իր ղեկավարած համայնքի վարչական սահմաններում իրականացվեն հողային օրենսդրության պահանջները, ապա նրա աշխատանքը վերահսկում է մարզպետարանի համապատասխան վարչությունը, վերջինիս կատարած աշխատանքներին էլ հետևում են կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Գեոդեզիայի և հողային պետական տեսչություն տեսչության աշխատակիցները:
Տեսչության պետ Սամվել Մկրտչյանը, հաշվի առնելով փորձը, տույժ-տուգանքների գումարները բարձրացնելու անհրաժեշտություն է նկատում։
«Ամենամինիմալ տուգանքի չափը կազմում է 100 հազար, 150 հազար դրամ: Տուգանքի չափը կապված է խախտման բնույթից: Ամենաբարձր խախտումը շարունակելու դեպքում կազմում է նվազագույն աշխատավարձի 2,5 հազարապատիկը, այսինքն՝ շուրջ 2,5 մլն դրամ»:
Վարչական տուգանքների են ենթարկվում և իրավաբանական, եւ ֆիզիկական անձինք, ախտումներն էլ տարբեր են լինում «սկսած հողերի նպատակային օգտագործման, գործառնական նշանակության բնույթից»:
Տեսչության պետը փաստում է, որ ոչ բոլոր համայնքների ղեկավարներն է, որ արդյունավետ իրականացնում են իրենց լիազորությունները։ Լինում են դեպեր, երբ նրանք չեն կանխարգելում, չեն կասեցնում ապօրինի հողօգտագործումները։
Անցյալ տարի Գեոդեզիայի և հողային պետական տեսչություն տեսչության աշխատակիցները հանրապետության մարզերում իրականացրել են տեսչական ստուգումներ: 104 համայնքում կատարված ստուգումենրի արդյունքում շուրջ 20 մլն դրամի տուգանք է նշանակվել:
Արձանագրվել են նաև վարչական պատասխաբատվության չհանգեցնող խախտումներ, որոնք վերացնելու համար համայնքների ղեկավարներին տրվել են պարտադիր կատարման ցուցումներ ու ժամկետներ:
Հողային օրենսդրության խախտումենրի համար 4 համայնքների ղեկավարների գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով հաղորդագրություններ են ներկայացվել մարզային դատախազություններ: