
Ազգային ժողովի արտահերթ նիստն ավարտվել է: Ազգային ժողովը 67 կողմ ձայով ընդունել է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Վիճահարույց օրինագիծն ընդունվել է ձեռքով քվեարկությամբ:
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել քաղաքացիներին հավաքվել Դեմիրճյան–Բաղրամյան պողոտայի մոտ՝ խաղաղ ցույցի:




