Հասարակություն

ՀՀ կառավարությունը նախատեսում է էականորեն նվազեցնել ծառայողական ավտոմեքենաների թիվը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է առաջիկայում սպասվող բարեփոխումները: «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում վարչապետը հայտարարել է, որ կառավարությունը նախատեսում է  Հայաստանում էականորեն կրճատել ծառայողական ավտոմեքենաների թիվը, մեծացնել պետական կառավարման համակարգի արդյունավետությունը:

Դեռ հունիսի 1-ին լրագրողների հետ զրույցում վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնել էր, որ աշխատակազմի տրամադրության տակ մոտ 110 մեքենա կա, որոնց 30 տոկոսը (33 մեքենա) նախնական հաշվարկներով ենթակա է կրճատման: Հունիսի 25-ին էլ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ վարչապետի աշխատակազմին սպասարկող մեքենաների համար տրամադրվող բենզինի քանակը երկու անգամ կկրճատվի, ինչի արդյունքում կխնայվի տարեկան առնվազն 56 մլն դրամ:

 

Back to top button