ԿարևորՔաղաքական

Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը ապրիլի 9-ին տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը ապրիլի 9-ին տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում . այդ օրը Ազգային ժողովը հատուկ նիստ կհրավիրի: Հատուկ նիստի գումարման վայրի մասին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կողմից ներկայացված որոշման նախագիծն Ազգային ժողովն այսօր ընդունվել է ձայների 66 «կողմ», 6 «դեմ» և 25 «ձեռնպահ» հարաբերակցությամբ: ՀՀ սահմանադրության համաձայն` հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում: Որոշմանը դեմ են արտահայտվել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների՝ նիստին ներկա պատգամավորները, ԲՀԿ-ն ձեռնպահ է քվեարկել: Դիրքորոշման որևէ պարզաբանում խմբակցության անդամները չեն ներկայացրել: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ԲՀԿ-ի ձեռնպահ քվերակությունը խմբակցության չկողմնորոշվածությամբ է բացատրել:

«Եվս մեկ անգամ հասկացանք, որ կարևոր հացերի շուրջ քաղաքական ուժերը չեն կարողանում կենտրոնանալ ու հստակ դիրքորոշում հայտնել: Կարծում եմ՝ ցանկացած քաղաքական ուժ պետք է դիրքորոշում ունենա, ոչ թե կրավորական կեցվածք որդեգրի»:

Back to top button