Քաղաքական

Քաղաքագետները՝ ներքաղաքական իրավիճակի եւ ԱԺ լուծարման սցենարների մասին

Քաղաքական գործիչ Վիգեն Խաչատրյանը կարծում է, որ Հայաստանում այլեւս ձեւավորվում է ընտրական նոր մշակույթ, անընդունելի շատ երեւույթներ այլեւս չկան ասաց:

«Պետք է դա ողջունենք եւ պիտի ամեն ինչ անենք, որպեսզի ընտրությունների կազմակերպման այդ մշակույթը արմատավորվի»:

Ըստ Վիգեն Խաչատրյանի, մասնավորապես, ՏԻՄ ընտրություններում նկատում ենք նաեւ համայնքային խնդիրներում մասնակցության եւ պատասխանատվության գիտակցման ավելացում: Նա կարծում է նաեւ, որ քաղաքական սերնդափոխություն է տեղի ունենում, ինչը բնական է:

Քաղաքագետ Արա Պապյանի խոսքով՝ այսօր գտնվում ենք անցման շրջանում, որը, նրա ձեւակերպմամբ, շատ է պետք եւ, ըստ նրա, դա կարեւոր կլինի քաղաքական նոր սերունդ ունենալով:

Անդրադառնալով ներքաղաքական հետագա զարգացումներին՝ Արա Պապյանը կարեւորեց նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հանգամանքը: Քաղաքական գործիչ Հովհաննես Իգիթյանն էլ իր հերթին կարծիք հայտնեց, որ ներկայիս ձեւաչափը գործող չէ:

Հովհաննես Իգիթյանի ձեւակերպմամբ՝ այսօր ունենք բարիկադային խորհրդարան, իսկ իրավիճակը շտկելու հնարավորության առումով կան բարդություններ՝ սահմանադրական լուծումների տեսակետից, քանի որ լուծումներ այնտեղ տրված չեն: Քաղաքագետ Արա Պապյանի դիտարկմամբ՝ միակ ճանապարհը 200 հազար ստորագրությամբ ԱԺ-ն ցրելու հանրաքվե անցկացնելն է:

Այս ճանապարհն է, որ նաեւ ընկալելի կլինի աշխարհի համար՝ եզրափակեց քաղաքագետը:

Back to top button