լրացված 17.15

Այս տարի Հայաստանի Հանրապետությունը նշում է իր անկախության 27-րդ տարեդարձը: Անկախության մասին հռչակագիրն ընդունվել է Հայաստանի Հանրապետության գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում 1990թ. օգոստոսի 23-ին: Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին:
Անկախությանը «կողմ» քվեարկեց ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 94,99 տոկոսը:
Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն:





