
Հռոմի Ֆրանցիսկ պապի գահակալման արարողությանը մասնակցել են 30 պետությունների ղեկավարներ, այդ թվում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Արարողությունից հետո Պապին շնորհավորել են պատվիրակությունները։
«Nouvelles d’Arménie»- ն հայտնում է, որ Ֆրանցիսկ պապը Սերժ Սարգսյանի հետ խոսել է ավելի երկար, քանի մյուս հայտնի հյուրերի։
Իսկ ահա BFM TV- ի մեկնաբան Ուլիս Գոսեն, որը ուղիղ հեռարձակմամբ ներկայացնում էր գահակալության արարողությունը, ընդգծել է, որ Հայաստանը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում քրիստոնեության մեջ, որպես քրիոստնեությունն առաջինն ընդունած երկիր։




